Մեկնարկել է Ջոն Քերրի-Սերժ Սարգսյան հանդիպումը

Քիչ առաջ Վիեննայում մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը «Թվիթեր»-ի իր էջում:

Այսօր ավելի վաղ կայացել էր նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: