Հայաստանի նախագահը ժամանեց Վիեննա

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն ժամանել է Վիեննա, որտեղ մասնակցելու է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ ծրագրված աշխատանքային հանդիպումներին:

Առաջիկա ժամերին Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի հետ:

Ավստրիայի մայրաքաղաքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման վերաբերյալ տեղեկատվության առայժմ չի հրապարակվում: