Հայաստանը 7-րդ տեղը գրավեց «Եվրատեսիլ-2016»-ում

Իվետա Մուկուչյանը «Եվրատեսիլ»-ի բեմում

Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը՝ Love Wave երգով, 7-րդ տեղը գրավեց Ստոկհոլմում անցկացված «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում։

Մրցույթում հաղթեց Ուկրաինան ներկայացնող Ջամալան՝ «1944» երգով, երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրեցին, համապատասխանաբար, Ավստրալիան և Ռուսաստանը։