Ադրբեջանը պատրաստվում է նոր զորամասեր կառուցել շփման գծի երկայնքով

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանձնարարել է նոր զորամասեր կառուցել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը: