Սիրիայի ապստամբների երկու խմբավորում «սև ցուցակ» գցելու Մոսկվայի առաջարկը մերժվեց

Սիրիա - «Ջաիշ ալ-Իսլամ» խմբավորման զինյալը Դամասկոսի արվարձաններից մեկում, մարտ, 2016թ․

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և ոչ մշտական անդամ Ուկրաինան մերժել են ՄԱԿ-ի «սև ցուցակում» երկու սիրիական ապստամբական խմբավորում ավելացնելու Ռուսաստանի առաջարկը:

Ռուսաստանն առաջարկել էր «Ջաիշ ալ-Իսլամ» և «Ահրար ալ-Շամ» խմբավորումները ներառել «սև ցուցակում»՝ արդեն դրանում գտնվող «Ալ-Ղաիդա» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների հետ կապերի համար:

Առաջարկի ընդունվելու համար պետք էր Անվտանգության խորհրդի 15 անդամների կոնսենսուսային որոշումը:

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների առաքելության խոսնակը France-Presse-ին ասել է, մասնավորապես, որ «Ջաիշ ալ-Իսլամ»-ը համաձայնել է մասնակցել Սիրիայում հրադադարի գործընթացին: