Ծրագրվում է Շտայնմայերի այց Բաքու

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր, արխիվ

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ըստ Ադրբեջանում Գերմանիայի դեսպանի, կայցելի Բաքու։

APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով դեսպանին, նշում է, որ Շտայնմայերը Ադրբեջան կայցելի հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին։ Այցի ստույգ օրը կհստակեցվի առաջիկա օրերին։