Ուորլիք. Բրյուսելում Մամեդյարովի հետ հանդիպում դեռ չի ծրագրվում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիք, արխիվ

Բրյուսելում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպում դեռ չի ծրագրվում, APA լրատվական գործակալությանն ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

«Իհարկե, ես, իմ ռուսաստանցի և ֆրանսիացի գործընկերները հակամարտող կողմերին կոչ ենք անում լինել ավելի զուսպ։ Մենք մշտապես կապի մեջ ենք արտգործնախարարների հետ՝ ընդգծելու բանակցությունների կարևորությունը համապարփակ խաղաղ համաձայնության հասնելու համար», - ասել է Ուորլիքը։

Ավելի վաղ Մամեդյարովը հայտարարել էր, որ պլանավորում է մայիսին Բրյուսելում հանդիպել համանախագահների հետ։