Հունաստանում ընդունվեց կենսաթոշակային բարեփոխումների օրենքը

Հունաստանի խորհրդարանի նիստը, արխիվ

Հունաստանի խորհրդարանը ընդունել է կենսաթոշակային բարեփոխումների ու հարկերի բարձրացման մասին օրինագիծը, ինչով երկիրը հնարավորություն է ստանում միջազգային կառույցներից ֆինանսական օգնություն ստանալ։

Օրինագիծը արժանացել է բուռն քննադատության, երկրում դրա դեմ գործադուլներ են անցկացվել։

Բարեփոխումը ենթադրում է սոցիալական վճարների կրճատում, հարկերի բարձրացում։