ԼՂ նախագահը և ՀՀ վարչապետը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին ընդունել է Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա տոնակատարությունների շրջանակներում Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությանը` վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, հատուկ ուշադրություն է դարձվել սահմաններում տիրող իրավիճակին և հեռանկարային ծրագրերի իրականացմանը: