Հռոմի պապը շքանշանի է արժանացել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը արժանացել է Կարլ Մեծի անվան միջազգային շքանշանի: Հոգևոր առաջնորդը մրցանակին արժանացել է համընդհանուր խաղաղության համար ջանքերի, Եվրոպայի միության և միջմշակութային կապերի ամրապնդման համար:

Ֆրանցիսկոս պապը Վատիկանում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, Եվրոպայի Կենտրոնական բանկի տնօրենին, Եվրոպական խորհրդարանի, հանձնաժողովի ղեկավարներին: