Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, կառավարության նախաձեռնությամբ, մայիսի 10-ին ժամը 12-ին կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Այդ մասին հայտնում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նշենք, որ արտահերթ նիստի օրակարգում, որը հրապարակված է խորհրդարանի պաշտոնական կայքէջում, ընդգրկված չէ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը, որի վերաբերյալ երեկ կառավարությունը եզրակացություն տվեց՝ ուղարկելով նախագիծը Ազգային ժողով: