Փհենյանում աշխատավորների համաժողովն անցկացվում է զինվորականների հսկողությամբ

Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանում վերջին 36 տարում առաջին անգամ անցկացվում է Աշխատավորական կուսակցության համաժողովը:

Կորեացիներն այն համարում են ամենակարևոր քաղաքական իրադարձությունը վերջին տասնամյակներում: Այն շենքը, որտեղ շարունակվում է համաժողովը, շրջապատված է զինվորականներով:

Արևմտյան վերլուծաբանները նշում են, որ հնարավոր է՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդն այսօր հայտարարի միջուկային զենքի 5-րդ փորձարկման մասին: