Ուորլիք․ Կողմերը պետք է խստորեն պահպանեն հրադադարը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևանում ասուլիսի ժամանակ, արխիվ

Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկիր, դիրքորոշումը հետևյալն է․ կողմերը պետք է խստորեն պահպանեն հրադադարի մասին համաձայնությունը՝ ղարաբաղյան հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Այդ մասին APA լրատվական գործակալությանը հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով շփման գծում իրավիճակի շարունակվող սրումը:

Նա վերստին շեշտել է, որ այս հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով: