Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի հետ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների օրենսդրական և գործնական ամրապնդմանը վերաբերող հարցեր: Քննարկվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, և մասնավորապես՝ մարզային ստորաբաժանումների կարողությունների զարգացման հարցեր:
Բուզետտոն պատրաստակամություն է հայտնել երկկողմ համագործակցության շրջանակում իրականացնել համատեղ ծրագրեր:
Արման Թաթոյանը, ընդգծելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կարողությունների ամրապնդման և զարգացման գործում Միավորված ազգերի կազմակերպության, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի դերը, հաստատել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու, համագործակցության ոլորտներն ընդլայնելու իր պատրաստակամությունը: