Քըրբի․ ԼՂ հարցում Քերրին և Լավրովը կարևորել են հանգստության վերականգնումը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Երեկ կայացած հեռախոսազրույցում Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև հանգստության վերականգնման ջանքերը շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ: Այդ մասին նույն օրը ճեպազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քըրբին: