Այսօր ժամը 11-ին Ստեփանակերտում մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը:
Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվում են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր: Սահակյանը կարևորել է այս ծանր օրերին քաղաքական ուժերի ցուցաբերած միասնականությունը և նրանց դերակատարությունը հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման գործում:
Տեր-Պետրոսյանը, հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղ է մեկնել երեկ՝ Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի հետ: