Ուզբեկստանում սահմանափակվել է «Կոկա-Կոլայի» վաճառքը

Ուզբեկստանում շատ խանութներ սահմանափակել են «Կոկա-Կոլայի» վաճառքը, շատ դեպքերում ամեն հաճախորդի ընդամենը մեկ շիշ զովացուցիչ ըմպելիք է տրվում:

Որոշ խանութներում առհասարակ դադարեցվել է «Կոկա Կոլայի» վաճառքը:

«Կոկա Կոլա» ընկերության Ուզբեկստանի ներկայացուցիչը «Ազատության» հետ զրույցում նշել է, որ ընկերությունը վերանորոգում է արտադրական հոսքագծերը, ինչի հետ կապված արտադրության ծավալները նվազել են: