ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հարությունյանը

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Հարությունյանին Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին:

Մեկ այլ հրամանագրով Սերժ Սարգսյանն Արմեն Հարությունյանին ազատել է Հայաստանի Հանրապետության նախագահի ռեֆերենտի պաշտոնից:

Հրամանագրերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում։