ԼՂ օմբուդսմենը հրաժարական է տվել

Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Արցախպրես»-ի հաղորդմամբ` պաշտպանի աշխատակազմը տեղեկացրել է, որ Հայրապետյանի կողմից հրաժարականը պլանավորվել էր դեռևս տարեսկզբին, սակայն հետաձգվել է՝ 2015թ. տարեկան զեկույցը նախապատրաստելու և ներկայացնելու անհրաժեշտությունից ելնելով: