Բորդյուժա․ Ղարաբաղում զինված դիմակայությունը սուր է մնում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա, արխիվ

Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության սրությունը պահպանվում է, հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Այսպես կոչված սառեցված հակամարտությունների ահագնացման հավանականությունը մնում է: Վերջի ժամանակներս՝ կտրուկ [ահագնացման]: Եվ, ցավոք սրտի, չի նվազում Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության սրությունը», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Բորդյուժան Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 5-րդ կոնֆերանսի ժամանակ: