Ահաբեկչական պայթյուն Թուրքիայի Բուրսա քաղաքում

Թուրքիա - Պայթյունի հետևանքները Բուրսայում, 27-ը ապրիլի, 2016թ․

Կին ինքնասպան ահաբեկիչը պայթեցրել է իրեն Թուրքիայի Բուրսա քաղաքում: Պայթյունի հետևանքով առնվազն 8 մարդ վնասվածքներ է ստացել:

Ահաբեկչական այս գործողության պատասխանատվությունը դեռ որևէ խմբավորում չի ստանձնել:

Վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, թե այս պայթյունն ուղղված էր թուրք ժողովրդի դեմ, սակայն այն Թուրքիային ետ չի պահի ահաբեկչության դեմ պայքարից: