Ոստիկանությունը Միհրան Պողոսյանի գործով նյութեր է նախապատրաստում

Օֆշորային սկանդալից հետո հրաժարական տված և իր պաշտոնից ազատված ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի գործով Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում, այս մասին հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։

Նա պատասխանեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի հարցին, թե արդյո՞ք Միհրան Պողոսյանին վերաբերող Պանամյան փաստաթղթերն ուսումնասիրել են, թե՞ ոչ։