Ստեփանակերտը ԿԽՄԿ-ին կտեղեկացնի ադրբեջանական հրթիռահրետակոծությունների մասին

Տեսարան հրետակոծված Մարտակերտից, 26-ը ապրիլի, 2016թ.

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունն իրազեկում է, որ ինչպես վերջին օրերին, այնպես էլ այս գիշեր Մարտակերտ քաղաքի և շփման գծին մերձակա այլ խաղաղ բնակավայրերի վրա ադրբեջանական բանակի կողմից իրականացված հրթիռահրետակոծությունների մասին, որպես միջազգային անկողմնակալ, չեզոք և անկախ կառույցի, պարբերաբար տեղեկացվել, այսուհետ ևս կտեղեկացվի Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը (ԿԽՄԿ):