Ռուսաստանի դեսպանատունը ցավակցություն է հայտնում ավտոբուսի պայթյունի զոհերի հարազատներին

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը իր անկեղծ ցավակցությունն է հայտնում ապրիլի 25-ին Հալաբյան փողոցի վրա ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքներին և հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին և տուժածներին: Այդ մասին ասված է դիվանագիտական առաքելության հաղորդագրությունում։