Չավուշօղլուն պնդում է, թե Հայաստանն է սրում իրավիճակը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիան աջակցում է Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, որը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, Բաքվում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Եթե ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները ցանկանան, հակամարտությունը կարող է խաղաղ լուծում ստանալ մոտ ապագայում», - ասել է Չավուշօղլուն՝ շարունակելով․ - «Սակայն Հայաստանը չի ցանկանում լուծում՝ հաշվի առնելով տարածքային ամբողջականությունը, և դրա համար էլ սրում է իրավիճակը»: