ԼՂ պաշտպանության նախարարը հարցազրույց է տվել The Washington Post-ին

Լուսանկարը՝ ԼՂ ՊՆ-ի

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը այսօր ՊԲ-ի շտաբում հարցազրույց է տվել The Washington Post-ի լրագրող Դեյվիդ Իգնատիուսին:

«Հարցազրույցի ժամանակ արծարծվել է հարցերի բավականին լայն շրջանակ: Բանակի հրամանատարը ներկայացրել է ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ ռազմական ոտնձգությունները, ադրբեջանական զինուժի կողմից բարբարոսական ու առանձնակի դաժանությամբ իրականացված գործողությունները, առաջնագծում տիրող իրավիճակը և բանակաշինության հետ կապված հարցեր», - հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: