104-ամյա տատիկը գաղթի պատմությունը խխունջներից պատրաստված տուփում է պահում

Your browser doesn’t support HTML5

Մեկդարյա կյանքի պատմությունը 104-ամյա Սիլվարդ Ատաջյանը ծովի խխունջներից պատրաստված տուփում է պահում։ Օժիտս է՝ ասում է, մորիցս մնացած միակ հիշատակը։ Տուփում ծնողների, 1915-ին սպանված հորեղբոր ու մորեղբոր ընտանիքի, քույրերի ու եղբայրների նկարներն են։