«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը՝ ընդդեմ Ռոգոզինի

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզին

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպությունը դիմել է Եվրոպական բյուրոյին, ինչպես նաև Ռուսաստանի գլխավոր դատախազություն ու հարկային ծառայություն՝ խնդրելով ստուգել տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանի փոխվարչապետի մոսկովյան բնակարանն արժե 500 մլն. ռուբլի:

Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի՝ Ռոգոզինի ընտանիքին պատկանող բնակարանը նախկինում եղել է օֆշորային մի ընկերության սեփականությունը: