ՌԴ օմբուդսմեն է ընտրվել ոստիկանության գեներալ-մայորը

Նիստ՝ ՌԴ Պետդումայում, արխիվ

Ռուսաստանի Պետդումայում այսօր քվեարկությամբ Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել ներքին գործերի նախարարության գեներալ-մայոր Տատյանա Մոսկալկովան: Նրա թեկնածությունն առաջադրել էր «Справедливая Россия» խմբակցությունը:

Ռուսաստանի նախագահին կից Մարդու իրավունքների խորհրդի ներկայացուցիչ Անդրեյ Յուրովը հայտարարել է, թե Մոսկալկովան չունի իրավապաշտպանական գործունեության և իրավապաշտպան կազմակերպությունների հետ առնչվելու փորձ: