ՀՀ և ԼՂ նախագահները խորհրդակցություն են անցկացրել Ստեփանակերտում

Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի լրատվականի

Երեկ Ստեփանակերտում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը խորհրդակցություն են անցկացրել Լեռնային Ղարաբաղի օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ներկայացուցիչների հետ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ քննարկվել են «վերջին օրերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր»: