Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղ:

«Ստեփանակերտի օդանավակայանում ՀՀ Նախագահին դիմավորել են ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք», - նշված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում: