Հանրապետականը քննարկեց ռազմական ընդհանուր իրավիճակը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ

Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում, որին մասնակցում էին Հայաստանի նախագահ, կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, քննարկվել է ռազմական ընդհանուր իրավիճակը: Այդ մասին այսօր կայացած նիստից հետո լրագրողներին հայտնեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Պաշտպանության նախարարը ներկայացրեց իրավիճակը՝ այն, ինչ մամուլից դուք տեղյակ եք, առանձնապես ոչ մի բան չկա: Որոշումներ չեն կայացվել, ընդհանուր հայտարարություն և տեղեկատվություն է տրվել», - ասաց Բաղդասարյանը:

Your browser doesn’t support HTML5

Հանրապետականը քննարկեց ռազմական ընդհանուր իրավիճակը