Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի գլխավորած պատվիրակությանը:
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչը, մտահոգություն հայտնելով հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում առկա լարվածության կապակցությամբ, տեղեկացրել է, որ հարցը կքննարկվի հաջորդ շաբաթ՝ Լյուքսեմբուրգում, Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհրդում: