Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Լուսանկարը՝ Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների ղեկավարների հետ:

Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, հանդիպմանը, որին ներկա է եղել Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և պաշտոնատար այլ անձինք, քննարկվել են ապրիլի 2-5-ը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր: