Ադրբեջանցիներն ու թուրքերը Ստոկհոլմում հակահայկական ակցիա են իրականացրել

Տեսարան Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմից

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի Սերգել հրապարակում երեկ ադրբեջանցիներն ու թուրքերը «Թո'ւրք, արթնացի'ր» կոչերով հակահայկական ակցիա են իրականացրել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ակցիայի ժամանակ թուրք աշխատավորների կազմակերպությունների միության փոխնախագահ, երկրորդ նախագահ Բարբարոս Լեյլանին հայտարարել է, թե «եկել է թուրքական հանրապետությունների միավորվելու ժամանակը, այն արդեն հասունացել է»:

Լեյլանին համոզմունք է հայտնել, որ իրենց զավակները կմիավորեն «թուրքական աշխարհը»: «Թուրքն արթնանում է, հայ շների վերջը կտրվի, մա՛հ հայ շներին, մա՛հ, մա՛հ», - ասել է նա:

Լեյլանին, որը ներկայացել է որպես «թյուրքմենի զավակ», շնորհակալություն հայտնելով բոլորին ակցիային մասնակցելու համար, ասել է. - «Սրանով մենք բոլոր սկանդինավյան երկրներին, Եվրոպային ցույց ենք տալիս, որ մենք արյուն չենք սիրում, բայց պատրաստ ենք արյուն թափելու»: