Հռոմի պապը Հայաստան կայցելի հունիսի 24-ին

Հռոմի պապ Ֆրանցիսկոս, արխիվ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով ս.թ. հունիսի 24-ից 26-ը Հայաստան կայցելի Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը: