Հայկական կողմը հայտնաբերել է երկու զինծառայողների դիակներ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության շենքը Ստեփանակերտում

Ապրիլի 8-ին, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ իրականացրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց արդյունքում հայկական կողմը հայտնաբերել է Պաշտպանության բանակի զինծառայողներ` կրտսեր սերժանտ Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանի (ծնված 1996թ.) և շարքային Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանի (ծնված 1996թ.) դիակները:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ որոնողական աշխատանքների ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտում չի արձանագրվել: