Սիրիացի ապստամբները ԻՊ-ին դուրս մղեցին կարևոր շրջանից

Սիրիա - Զինյալ ապստամբները մարտի ժամանակ, արխիվ

Սիրիայի զինյալ ապստամբներին հաջողվել է վերահսկողություն սահմանել Թուրքիային սահմանակից ալ-Ռաի քաղաքի հյուսիսարևելյան հատվածի նկատմամբ՝ այդպիսով քաղաքից դուրս մղելով «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալներին։

Այս շրջանները համարվում են կարևոր, դրանցով են Թուրքիայից Սիրիա անցնում ահաբեկչական խմբավորմանը միացող կամավորները։