Լեռնային Ղարաբաղի կառավարության կողմից արվելու է հնարավորը՝ թշնամու արկակոծության հետևանքով բնակիչների վնասված առանձնատները և համայնքային ենթակառուցվածքները կարճ ժամանակամիջոցում վերականգնելու համար, երեկ Մարտակերտ, Մատաղիս ու Թալիշ այցելությունների ժամանակ ասել է Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը։
«Մի քանի օրվա մեջ քաղաքաշինության նախարարության համապատասխան մասնագետների կողմից կգույքագրվեն բոլոր վնասները՝ հնարավոր սեղմ ժամկետներում դրանց վերականգնման աշխատանքները սկսելու նպատակով», - Լեռնային Ղարաբաղի կառավարության փոխանցմամբ, ասել է վարչապետը՝ հավելելով, որ վնասված ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը վերականգնելու համար համապատասխան կառույցների կողմից արդեն ինտենսիվ աշխատանք է իրականացվում: