Սերժ Սարգսյանը և Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույց են ունեցել

Սերժ Սարգսյան, Նուրսուլթան Նազարբարև

Ղազախական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի և Ղազախստանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Նուրսուլթան Նազարբաևի միջև:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ նախագահները մտքեր են փոխանակել ապրիլի 7-ին Երևանում նախատեսվող Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստի վերաբերյալ:

«Նախագահ Սարգսյանը ներկայացրել է վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ- Ադրբեջան շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի մանրամասները: Կողմերը կարևորել են հիմնախնդրի խաղաղ կարգավորումը»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղազախստանն առաջարկել է ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը հաջորդ շաբաթվա ընթացքում Մոսկվայում անցկացնել: