Ադրբեջանի ՊՆ․ Շփման շփման գծում իրավիճակը «մնում է լարված, բայց հանդարտ»

Շփման գիծ -- Հրետակոծությունից վնասված տուն Ղափանլի բնակավայրում Թարթառի շրջանում, 5-ը ապրիլի, 2016թ․

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապրիլի 6-ին հաղորդագրություն է տարածել, նշելով, որ շփման գծում իրավիճակը «մնում է լարված, բայց հանդարտ»:

«Ադրբեջանի զինված ուժերը խստորեն պահպանում են կողմերի միջև ապրիլի 5-ին ձեռք բերված պայմանավորվածությունը շփման գծում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին», - ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում:

Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն էր հաղորդել, որ այս գիշեր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ին՝ ժամ 12-ին ձեռք բերված պայմանավորվածությունը կրակի դադարեցման մասին: