4+4+4-ի մասնակից ՀԿ-ները կհամաձայնեն ԸՕ քննարկումների հնարավոր հետաձգմանը

Նոր Ընտրական օրենսգրքին նվիրված քննարկումներ, փետրվար, 2016թ․

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի սահմաններում ստեղծված ռազմական իրավիճակը՝ Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ իշխանական կոալիցիայի և ոչ իշխանական կուսակցությունների հետ 4+4+4 եռակողմ քննարկումների մասնակից հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնում ընդունել քննարկումների հնարավոր հետաձգման մասին կողմերի առաջարկը:

Հայտարարությունը ստորագրել են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ», «Համագործակցություն հանուն ժողովրդավարության», «Իրավունքի Եվրոպա միավորում», «Իրավունքի գերակայություն», «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունները: