Ղարաբաղյան հակամարտությունն իրենից հատուկ վտանգ է ներկայացնում, քանի որ այն Վրաստանի և ընդհանուր տարածաշրջանի վրա ազդելու պոտենցիալ ունի, Թբիլիսիիում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն:
Լահյուի խոսքերով, Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունը արդեն մտահոգություն է հայտնել իրավիճակի սրման կապակցությամբ, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը:
«Հակամարտությունը միշտ բացասական ազդեցություն է թողնում ոչ միայն դրա անմիջական կողմերի, այլ նաև շրջապատի վրա»,- հայտարարել է Լահյուն՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Մինսկի խմբի առաջարկություններին: