ԼՂ փոխվարչապետը հերքում է 2 գյուղ գրավելու մասին ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լուրերը

Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը «Ազատության» հետ զրույցում կտրականապես հերքեց ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկություններն այն մասին, թե ադրբեջանական զինուժին հաջողվել է գրավել Ղարաբաղի Թալիշ և Սեյսուլան գյուղերը:

«Դա հաստատ սուտ տեղեկություն է»,- ասաց ԼՂ փոխվարչապետը