ԵԱՀԿ Մինսկի խումբ․ Պատերազմը տարբերակ չէ

Մինսկի խմբի համանախագահները շփման գծում, արխիվ

ԵԱՀԿ Մինսկի խումբը (դեսպաններ Իգոր Պոպովը՝ ՌԴ, Ջեյմս Ուորլիքը՝ ԱՄՆ, Պիեռ Անդրիոն՝ Ֆրանսիա) իր խորը մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում հրադադարի լայնածավալ խախտումների առնչությամբ:

«Մենք խստորեն դատապարտում ենք ուժի կիրառումը և ափսոսանք հայտնում մարդկային կյանքի անտեղի կորուստների համար, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում»,- ասված է Մինսկի խմբի հայտարարությունում:

Համանախագահները կոչ են անում կողմերին դադարեցնել կրակը և տեղում ձեռնարկել անհրաժեշտ միջոցները՝ իրավիճակը կայունացնելու համար: Նրանք նաև վերահաստատում են, որ հակամարտության խաղաղ, բանակցային հանգուցալուծմանը այլընտրանք չկա, և պատերազմը տարբերակ չէ: