Ադրբեջանը հաղորդում է հայկական կողմին «պատճառած վնասների մասին»

Ադրբեջանի արտգործնախարարության շենքը Բաքվում

Ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հաղորդում է, որ «Ադրբեջանի զինված ուժերը ոչնչացրել են հայկական մարտական տեխնիկա և կենդանի ուժ»։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ, շփման գծի երկարությամբ լարվածությունը շարունակվում է։ «Առաջնագծում և թիկունքում, նախապես որոշված թիրախների վրա հարձակողական գործողություններ անցկացնելու շնորհիվ, Ադրբեջանը շարքից դուրս է հանել զգալի թվով մարդուժ, ռազմական տեխնիկա և ենթակառուցվածքների միավորներ», - ասված է հաղորդագրությունում։

ԼՂ Պաշտպանության բանակն ավելի վաղ հաղորդել էր ադրբեջանական երկու ուղղաթիռի, 3 տանկի և 2 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին: «Հակառակորդի ունի մեծաքանակ կենդանի ուժի կորուստ»,- նաև հայտնել էր Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: