Երկու կողմերից էլ զոհեր կան. Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան

Այս պահի դրությամբ ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են, երկու կողմերից էլ զոհեր կան, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հայկական բանակը վստահորեն հակահարված է տվել և որոշ տեղերում անցել է հակահարձակման: Երկու կողմերից էլ զոհեր կան, սակայն հակառակորդի ունի մեծաքանակ կենդանի ուժի կորուստ ինչպես նաև տեխնիկայի, այդ թվում նաև ուղղաթիռի: Մարտական գործողուններում նախաձեռնությունը մեր ձեռքում է»,- «Ֆեյսբուք»-ում գրել է ՊՆ խոսնակը։

Առավոտյան Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հայտնեց, որ շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ։