Մոլդովայի նախագահի ընտրությունները նշանակվել են հոկտեմբերի 30-ին

Մոլդովայի խորհրդարանը հայտարարել է, որ նախագահի հաջորդ ընտրությունը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին:

2001 թվականից ի վեր առաջին անգամ ոչ թե խորհրդարանը, այլ քաղաքացիները պետք է ընտրեն նախագահ:

Մոլդովայի ներկայիս նախագահ Նիկոլայ Տիմովտիի 4 տարվա պաշտոնավարման ժամկետը լրացել է մարտին, սակայն նա շարունակում է իրականացնել նախագահի լիազորությունները մինչև նոր նախագահի պաշտոնամուտը: