ԱՄՆ-ը հավելյալ 335 միլիոն դոլար օգնություն կտրամադրի Ուկրաինային

Սպիտակ տունը պատրաստվում է 335 միլիոն հավելյալ օգնություն տրամադրել Ուկրաինային՝ «անվտանգության աջակցության» նպատակով:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ հանդիպումից հետո այս մասին հաղորդել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը:

Վաշինգտոնում գտնվող Պորոշենկոն ավելի վաղ կոչ էր արել Արևմուտքին անփոփոխ թողնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: