ԱՄՆ գանձապետը դոլարի կարգավիճակի համար վտանգավոր է համարում պատժամիջոցների «չարաշահումը»

Միացյալ Նահանգների գանձապետ Ջեք Լյուն հայտարարել է, որ պատժամիջոցների չարաշահումը կարող է վնասել ԱՄՆ-ի տնտեսությունը և հանգեցնել մի իրավիճակի, երբ պետությունները կսկսեն խուսափել ԱՄՆ դոլարի օգտագործումից որպես պահուստային արժույթ:

Օբամայի վարչախումբը պատժամիջոցներ է կիրառել Իրանի, Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի, ինչպես նաև մի շարք ահաբեկչական խմբավորումների նկատմամբ: